«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Ինչպես հաղթել

Ինչպես հաղթել
25.02.2025 | 00:12

Փետրվարի 25

Ուրախությունը լավագույն դեղամիջոցն է` աշխարհային ամեն տեսակի կարիքների, հոգեբուժությունը` բոլոր ցավերի: Չկա մի այնպիսի բան, որ ուրախությունը և սերը չկարողանան անել:

Ձեր չափանիշները շատ բարձր տեղում նշանակեք: Նպատակ ունեցեք աշխարհը գրավել. աշխարհը` և ամեն ինչ, որ կա ձեր շուրջը: Պարզապես ասեք. «Հիսուս կհաղթի», «Հիսուս կփրկի»:

Այսպես ասեք տարակույսի դեպքում, մեղքի, ամեն մի չարիքի, ամեն տեսակ վախի դեպքում:

Ոչ մի չարիք չի կարող դիմանալ այս խոսքի ուժին, որովհետև չկա «ՈՒրիշ անուն երկնքի տակ, որ տրված լինի մարդուն, որով մարդիկ կարողանան փրկվել»: Կարիքի կամ պակասության, ամեն մի մտահոգության դեպքում ասեք. «Հիսուս կփրկի չքավորությունից»:

Ամեն տեսակ վախի դեպքում ասեք. «Հիսուս կփրկի վախից»:

արեք ամեն տեսակ կարիքի դեպքում, և նրանք շուտով աներևույթ կլինեն, ինչպես գիշերվա խավարը, երբ ծագում է արեգակը:

Դիտվել է՝ 2668

Մեկնաբանություններ